Գերմանիայի քաղաքացի, ծագումով իրաքցի 12–ամյա տղան փորձել է Լյուդվիգսհաֆեն քաղաքի սուրբծննդյան շուկայում ռումբ պայթեցնել, հայտնում է Focus–ը։ Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ տղան արմատական կրոնական հայացքների է հարում, նրան ենթադրաբար հավաքագրել է ԻՊ ահաբեկչական խմբավորման անհայտ անդամը։

Պայթյունը տեղի չի ունեցել միայն գործի չընկած դետոնատորի պատճառով։ Երեխան ինքնաշեն ռումբը տանում էր ուսապարկում, այն ակտիվացնելու անհաջող փորձից հետո նա պայուսակը թաքցրել էր թփերում, որտեղ այն գտել էին անցորդները։

Այս պահին տղային ապաստան են ուղարկել, նրա դեմ հետաքննություն է ընթանում։