Դեկտեմբերի 16-ի գիշերը Փարիզի մերձակայքում գտնվող Բուլոն-Բիյանկուր քաղաքում այրվել է այն կենտրոնը, որտեղ աշխատանքային միգրանտներն էին բնակվում: Հավանաբար հրկիզման հետեւանքով բռնկված հրդեհի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, 15 մարդ տուժել: Այս մասին հայտնում է RFI-ն:

Զոհվածը 40 տարեկան մալիացի է: Հրդեհի ժամանակ նա դուրս է նետվել 7-հարկանի շենքի 4-րդ հարկի պատուհանից: Շենքի նախասրահում դյուրավառ նյութի հետքեր են հայտնաբերվել: Դատախազությունը քննություն է սկսել:

Շենքում բնակվում էր մոտ 300 մարդ:

Ֆրանսիայի միգրանտների եւ անօթեւանների տեղավորման կենտրոններում քանիցս հրդեհներ են բռնկվել: