ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ խորհուրդներ է տալիս ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին, բայց վստահ չէ, որ նա կհետեւի դրանց, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մեր զրույցները բավականին անկեղծ են, որոշ դեպքերում ես բավականին կոնկրետ խորհուրդներ եմ տվել ․․․ու նա լսում էր։ Չեմ կարող ասել, որ նա կհետեւի դրանց, բայց զրույցներն իսկապես անմիջական էին»,- ասել է Օբաման այս տարվա իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ։
Թրամփը ԱՄՆ նախագահ է ընտրվել նոյեմբերի ընտրությունների արդյունքներով։ Նա կսկսի պաշտոնավարումը երդմնակալությունից հետո, որը ծրագրված է հունվարի 20-ին։





























