Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է Անկարայից Թուրքիայում ռուսաստանյան դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգության ապահովման երաշխիքներ ստանալ, հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Նրա խոսքով Ռուսաստանի ու Թուրքիայի առաջնորդները հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են ուժեղացնել երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունը։ «Կուժեղացվի Ռուսաստանում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչության պահպանությունը․․․ՌԴ նախագահը նաեւ հանձնարարել է թուրքական կողմից ստանալ Թուրքիայում ռուսաստանյան դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգության ապահովման մասին երաշխիքներ»,-ա սել է Պեսկովը։
Երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են, որ Ռուսաստանը Թուրքիա կուղարկի քննչական խումբ՝ դեսպանի սպանության հետաքննության համար։




























