Ռուսաստանը Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը անպատիժ չի թողնի, հայտնել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը իր Facebook–յան էջում՝ մեկնաբանելով Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունը։
«Ցնցված եմ հրեշավոր հանցագործությունից․․․ Ըստ միջազգային իրավունքի՝ դեսպանի սպանությունը ծանրագույն հանցագործություն է, որը դուրս է գալիս քաղաքակիրթ հարաբերությունների շրջանակից։ Ու Ռուսաստանը դա անպատիժ չի թողնի»,- գրե լէ Մեդվեդեւը։ Նա նշել է, որ «բոլոր նրանք,ովքեր առնչություն ունեն դրա կազմակերպման հետ, պետք է պատասխան տան»։




























