«Հըզմեթ» շարժման գաղափարակիր Ֆեթուլահ Գյուլենը դատապարտել է Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նշենք, որ Մոսկվայի կողմից ահաբեկչություն որակված սպանությունից բառացիորեն մի քանի ժամ հետո Թուրքիայի պաշտոնյաները՝ ի դեմս Անկարայի քաղաքապետի ու նախագահի խորհրդականի, շտապել էին Գյուլենին մեղադրել դիվանագետի սպանությանն առնչություն ո ւնենալու մեջ։ ՀԻշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները Գլյուլենին են մեղադրում հուլիսյան պետհեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ։

Հիշեցնենք նաեւ, որ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովը սպանվել է դեկտեմբերի 19-ին Անկարայում ֆոտոցուցահանդեսի բացման ժամանակ։ Մարդասպանին  ոստիկանությունը ոչնչացրել է։