ՄԱԿ-ի ԱԽ-ն ահաբեկչություն է որակել Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունը ու կոչ արել պատժել այն իրականացնողներին, ասվում է մամուլի համար ԱԽ հաղորդագրության մեջ, որը ավելի վաղ ներկայացրել էր Ռուսաստանի պատվիրակությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Անվտանգության խորհրդի անդամները լրջագույն ձեւով դատապարտել են դեկտեմբերի 19-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետեւանքով սպանվել է ՌԴ դեսպանը»,- ասվում է հայտարարության մեջ։
ԱԽ անդամները շեշտել են այդ ահաբեկչությունը իրականացնողներին, կազմակերպողներին ու հովանավորողներին պատասխանատվության կանչելու անհրաժեշտությունը։




























