Ռուսաստանի քննչական կոմիտեն Թորքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունը որակել է միջազգային ահաբեկչության ակտ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով գերատեսչության ներկայացուցիչ Սվետլանա Պետրոնկոյին։

«Թուրքիայում Ռուսաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Անդրեյ Կարլովի սպանության փաստով հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 361 հոդվածով նախատեսված հանցակազմի նշաններով (Միջազգային ահաբեկչության ակտ, որի հետեւանքով մարդ է մահացել)»,- ասել է նա։

Պետրենկոյի խոսքով քրեական գործի շրջանակում ՌԴ քրեակատարողական օրենսդրության ու միջազգային իրավունքի նորմերի համապատասխան իրականացվելու են քննչական գործողություններ պարզելու համար, թե ովքեր են առնչություն ունեցել ռուս դիվանագետի վրա հարձակմանը, այդ թվում իրավական օգնության մասին հարցումներ են ուղարկվելու Թուրքիայի իրավասու մարմիններին։