Անկարայում ՌԴ դեսպանի սպանության գործով ձերբակալվածների քանակը հասել է հինգի, հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով NTV հեռուստաալիքը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները ձերբակալել էին մարդասպան Մեվլյութ Մերթ Ալթինթաշի մորն ու քրոջը։ Ահաբեկչի ինքնությունը պարզելուց հետո Ալթինթաշի ծնողների տանը՝ Սյոկե քաղաքում խուզարկություն է իրականացվել։

Հիշեցնենք, որ Անկարայում դեկտեմբերի 19-ին ցուցահանդեսի բացման ժամանակ հարձակում է իրականացվել ՌԴ դեսպանի վրա, որը ստացված վիրավորումներից հիվանդանոցում մահացել է։ Կրակողին, որը Անկարային քաղաքապետի խոսքով, ոստիկանության նախկին աշխատակից է, ոչնչացրել են հատուկ գործողության արդյունքում։