Ռուսաստանում կեղծ ալկոհոլից թունավորվելու հետեւանքով մահացել է եւս մեկ մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով Առողջապահության ներկայացուցչին։

Ավելի վաղ Իրկուտսկի մարզի առողջապահության նախարար Օլեգ Յարոշենկոն հայտնել էր, որ հիվանդանոցներում կա 28 տուժած, որոնցից 13-ի վիճակը ծայրահեղ ծանր է, գրեթե ոչ մի շանս չկա, որ նրանք ողջ կմնան։

Նշենք, որ կեղծված սպիրտ պարունակող «Բոյարիշնիկ»–ից զանգվածային թունավորումը  տեղի է ունեցել հանգստյան օրերին։