Հայաստանը բանակցում է Ռուսաստանում օդանավերի ավելի շահավետ նավիգացիոն սպասարկման հարցով։ Այս մասին դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։
Նշենք, որ «Ռոստրանսնադզորը» հայկական ավիափոխադրողներին առավել բարենպաստ ռեժիմ է տրամադրում, դրանից ավելի շահավետ կարող են լինել միայն ազգային փոխադրողների պայմանները։
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Այժմ քաղավիացիայի գլխավոր վարչությունը բանակցություններ է վարում, որ ավիանավիգացիոն սպասարկման ոլորտում հայկական ընկերությունները հավասարվեն ազգայիններին։ Դա նավիգացիայի սակագներն ավելի շահավետ կդարձնի։ Հաշվի առնելով, որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական ավիացիոն ուղղությունն է, այդ բանակցությունները Երեւանի համար կրկնակի կարեւոր են։





























