Երեւանի Հալաբյան եւ Մարգարյան փողոցների խաչմերուկում դեկտեմբերի 12-ին վրաերթի ենթարկված տղամարդու վիճակը համեմատաբար կայունացել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Արմենիա» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 07.37-ին Հալաբյան փողոցի թիվ 65 շենքի մոտակայքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Գ.-ը վրաերթի է ենթարկել անձը չպարզված տղամարդու։ Վերջինը տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ, որտեղ նրա վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։





























