Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 20-ին, ժամը 21.10-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի դպրոցներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ 2-րդ հարկում մասամբ այրվում է մեկ դասասենյակի (մոտ 10 քմ) եւ միջանցքի (մոտ 7 քմ)  փայտյա հատակը, կախովի առաստաղը եւ փայտյա կահույքը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.51-ին, մարվել՝ 22.49-ին: