Արագածոտնի մարզի բնակիչ Արսենը մեղադրվում է բռնաբարություն եւ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության` Արսենն անցած տարվա դեկտեմբերին մտել է մարզի գյուղերից մեկի տնակ եւ տանտիրոջ կնոջից պահանջել է սուրճ եփել: Ստանալով մերժում` Արսենը դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրան եւ բռնություն գործադրելով սեռական հարաբերություն ունեցել նրա հետ եւ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել նրա նկատմամբ:

Արսենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 34-139-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Արսենը գրավով ազատ է արձակվել:

Գործը քննվում է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: