Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ժամը 05.19-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 16 հասցեում գտնվող «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենան բախվել է ծառին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Suzuki swift» մակնիշի 35 DT 668 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 25-ամյա Մ. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին: Մ. Ս.-ն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից, այնուհետեւ շտապօգնության աշխատակիցները նրան տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Փրկարարներն անջատել են ավտոմեքենայի մարտկոցը: