ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է «զգալիորեն ամրապնդել եւ ընդլայնել» երկրի միջուկային ներուժը: Twitter-ում նա գրել է, որ ԱՄՆ-ն պետք է այդ քայլին գնա՝ «մինչեւ չգա այն պահը, երբ աշխարհը խելք հավաքի միջուկային զենքի առումով»:

Ե՛վ ԱՄՆ-ն, ե՛ւ Ռուսաստանը ներկայում միջուկային զենքի մեծ զինանոց ունեն, համապատասխանաբար՝ 7.100 եւ 7.300 միավոր: «Ամերիկայի ձայն»-ի հաղորդմամբ՝ այս հայտարարության նախօրեին Թրամփը Ֆլորիդայի իր Մար-ա-Լագո հանգստավայրում հանդիպել է նաեւ զինված ուժերի մի քանի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Սակայն հայտնի չէ, արդյո՞ք այդ հանդիպման ժամանակ քննարկվել է միջուկային սպառազինության հարցը:

Նախընտրական արշավի ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ միջուկային զինանոցի ընդլայնումն աշխարհն ավելի անվտանգ դարձնելու միջոց է համարում: