Հայաստանում պետգնումները պետք է թափանցիկ լինեն, սակայն առաջին անձանց դեպքում դրանք չպետք է բացահայտվեն։ Այս մասին դեկտեմբերի 23-ին՝ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ մեկնաբանելով «Պետգնումների մասին» օրենքում փոփոխությունները։

Օրենքով նախագահի, վարչապետի եւ խորհրդարանի խոսնակի ծախսերը ենթակա են բացահայտման, սակայն կոնկրետ մատակարարների անունները չպետք է հայտնվեն։ Արամյանը նշեց, որ տեղեկության թափանցիկությունը շատ կարեւոր է, բայց իր պայմաններն է թելադրում նաեւ պետական անվտանգությունը։ Եթե բոլորին հայտնի լինի, թե որ ընկերությունն է նախագահի  համար ընթրիք պատրաստում կամ նորոգում վարչապետի մեքենաները, ապա կարելի է հեշտությամբ գլխի ընկնել, թե ով է այդ տեղեկությունն օգտագործում եւ ինչպես։ «Հենց այդ պատճառով նման տեղեկությունը չպետք է հրապարակվի։ 1.36 տրլն պետական ծախսերի մեջ դրանք 1–2 հարյուր մլն են կազմում, ուստի թափանցիկությանը շատ չեն խանգարում։ Նշեմ, որ մենք այդ առումով յուրահատուկ չենք։ Նման բան չեք իմանա ո՛չ Անգելա Մերկելի, ո՛չ Ֆրանսուա Օլանդի մասին»,– ասել է նախարարը։