Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ մշտական կապի մեջ է՝ կապված Սեւ ծովում ռազմական Տու-154 ինքնաթիռի աղետի հարցի հետ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոսի»-ն:

Կրեմլի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ նախագահն սպասում է տեղի ունեցածի ամբողջական պատկերի հստակեցմանը: «Այժմ բոլոր տեղեկությունները մշտապես զեկուցվում են նոր մանրամասներ հայտնվելուն պես»,- հավելել է Պեսկովը:

Նա նաեւ նշել է, որ Կրեմլը տեղեկություն ունի, որ կործանված Տու-154-ում է եղել բժիշկ Լիզան, ուղեւորների ցուցակները ճշտվում են: Նա հավելել է, որ աղետի պատճառները պարզում է «առանձին ծառայություն»:

ՊՆ-ի ճշտած տվյալներով՝ կործանված ինքնաթիռում 92 մարդ է եղել. 84 ուղեւոր եւ անձնակազմի 8 անդամ: Ուղեւորների թվում են եղել ՌԴ զինծառայողներ, Ալեքսանդրովի անվան համույթի երաժիշտներ եւ լրագրողներ: