Չորս զոհվածների մարմիններ են հայտնաբերվել Սոչիի մոտ Սեւ ծովում ՌԴ ՊՆ-ի Տու-154 ինքնաթիռի կործանման վայրում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ ծառայություններից: «Ներկայումս հայտնաբերվել եւ ջրից հանվել են չորս զոհվածների մարմիններ»,- ասել է աղբյուրը:

Սոչիի շրջանում կործանված ինքնաթիռը թողարկվել է 1983 թվականին, թռիչքային ընդհանուր ժամանակը 6689 ժամ է, հայտնել են Պաշտպանության նախարարությունից: Ինքնաթիռը վերջին անգամ վերանորոգվել է 2014 թվականի դեկտեմբերին, ընթացիկ տարվա սեպտեմբերին կատարվել է ինքնաթիռի պլանային սպասարկում: