Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պայթյուն է որոտացել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Գործակալության տվյալներով՝ հարձակում են գործել աֆղանցի խորհրդարանականներից մեկի վրա: Տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան:
Աֆղանստանում վերջին ամիսներին իրավիճակը զգալիորեն վատթարացել է: «Թալիբան» ծայրահեղական շարժումը, որը նախկինում զգալի տարածքներ ուներ երկրի գյուղական շրջաններում, հարձակումներ է սկսել խոշոր քաղաքներում:



























