Արարատի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ժամը 07։20-ի սահմաններում Երեւան-Երասխավան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում Lexus մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երասխավան ընթանալիս բախվել է Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին կառուցվող նոր կամրջի մոտ տեղադրված բետոնե սյանը եւ հայտնվել շինհրապարակում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նա ՀՀ ՊՆ գեներալ է եւ տեղափոխվել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։
Մինչ կժամանեին ՃՈ աշխատակիցները, Lexus-ի վրայից հանվել են համարանիշները, որոնք եղել են ՀՀ ՊՆ համարանիշներ։



























