Դեկտեմբերի 28-ին, ժամը 11.15-ի սահմաններում, Երեւան-Մեղրի ճանապարհի 302 կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է բեռնատար «ԳԱԶել-2705»-ի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը եւ ուղեւորը՝ 59-ամյա Կարապետ Լալայանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն, որտեղ Կ. Լալայանը մահացել է:

Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր: