Երեւան-Երասխավան ճանապարհին այսօր առավոտյան վթարի ենթարկված «Lexus»-ում եղել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ, գեներալն ու նրա վարորդը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ժամը 07։20-ի սահմաններում Երեւան-Երասխավան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում Lexus մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երասխավան ընթանալիս բախվել է Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին կառուցվող նոր կամրջի մոտ տեղադրված բետոնե սյանը եւ հայտնվել շինհրապարակում։

Ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նա ՀՀ ՊՆ գեներալ է եւ տեղափոխվել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: