Լոռու մարզում, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 03։30-ի սահմաններում Ալավերդու բժշկական կենտրոնի հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Թումանյանի բաժին եւ հայտնել, որ կանչով մեկնել են Ջրավազանի փողոց, որտեղ մայթեզրին հայտնաբերել են մահացած տղամարդու դի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի բնակիչ, 34-ամյա Ռոման Պողոսյանն է։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նա վնասվածքներ է ստացել ծոծրակի մասում։

Սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն շենքի բնակիչ, 25-ամյա Վլադիմիր Խ.-ն, ով այս պահին գտնվում է ոստիկանության Թումանյանի բաժնում։