Վրաստանը եւ «Գազպրոմը» այս տարի չեն կարողացել համաձայնության գալ 2017-ին համագործակցության հարցում՝ կապված Հայաստանին ռոսական գազի մատակարարման տարանցման վճարումների հետ: Այս մասին հայտնում է Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունը:
Բանակցությունների երկրորդ ռաունդը, ինչպես առաջինը, անարդյունավետ է ընթացել, քանի որ կողմերը համաձայնության չեն եկել, չնայած գործող տարանցման պայմանագրի ժամկետը դեկտեմբերի 31-ին լրանում է:
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ բանակցությունները կշարունակվեն: Նրա խոսքով՝ Թբիլիսիի դիրքորոշումն անփոփոխ է. չնայած Ռուսաստանը ցանկանում է տարանցման համար փողով վճարել, բայց վրացական կողմը ցանկանում է պահպանել վճարման նախկին ձեւը՝ Հայաստան մատակարարվող ռուսական «կապույտ վառելիքի» ընդհանուր ծավալի 10 տոկոսը ստանալով:
Բանակցությունները ընթացել են Վիեննայում, հաջորդ ռաունդի ամսաթիվը դեռեւս հաստատված չէ:





























