Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա Ընկերության ամանորյա յուրօրինակ նախագծերն արդեն ավանդական են դարձել: Դրանք նախատոնական զբաղված օրերն ուրախությամբ լցնելու եւ մարդկանց միավորելու համար են իրականացվում:
Այդպիսի նախագծերից է, տարիներ շարունակ կազմակերպվող Կոկա-Կոլա-ի Քարավանը: Մի շարք երկրներում իրականացվող եւ սիրված այս նախագիծը Հայաստանում այս տարի մեկնարկել է դեկտեմբերի 23-ին: Բոլորին ճանաչելի դարձած Կոկա-Կոլա-ի հինգ ամանորյա բեռնատարներն արդեն սկսել են Հայաստանով իրենց շրջայցը: Մինչեւ հունվարի 12-ն Ամանորյա Քարավանը կայցելի ավելի քան երեսուն քաղաքներ: Երեւան այն կվերադառնա հունվարի 7-ին, կշրջի մայրաքաղաքի տարբեր անկյուններով՝ անցորդներին նվիրելով զովացուցիչ անակնկալներ:
Ընկերության ամանորյա նախագծերից եւս մեկի շրջանակում Երեւանի փողոցներում կարելի է հանդիպել Կոկա-Կոլա-ի Սանտային իր թիմի հետ միասին: Գալիք տոների կապակցությամբ շնորհավորանքներից բացի, Սանտան անցորդներին ուրախացնում է զովացուցիչներով: Բացի այդ, ծրագրի ընթացքում ավելի քան 500 երեւանցիներ Սանտայի եւ իր թիմի օգնությամբ արդեն շնորհավորել են մտերիմներին՝ ուղարկելով հատուկ բացիկներ եւ յուրօրինակ բրենդավորված նվերներ:
Երեւանից բացի, Կոկա-Կոլա-ի Սանտան իր թիմով արդեն հասցրել է գալիք տոների կապակցությամբ շնորհավորել էջմիածնի եւ Վանաձորի բնակիչներին: Վանաձորում նա այցելել է նաեւ քաղաքի մանկատան սաներին՝ իր հետ բերելով տոնական տրամադրություն, խաղալիքներ եւ քաղցրավենիքներ:
Երեւանում ամանորյա տրամադրությունն ու շունչն առավել զգալի դարձնելու համար` Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա Ընկերությունն աջակցել է նաեւ նորաբաց Ձմեռային Այգու ստեղծմանը: Այժմ Սանտան տիկին Կլաուսի հետ միասին զարդարված տուն ունեն նաեւ Երեւանում:
Հայաստանում Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա Ընկերությունը գործում է արդեն 20 տարի: Բիզնես գործունեությունից զատ, Ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձնում կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը: Ջրային ռեսուրսների կառավարման, համայնքների եւ երիտասարդության զարգացման նախագծերից բացի, ուշադրության կենտրոնում են նաեւ բնակչության կողմից սիրված տոներն ու միջոցառումները:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)





























