Երեւանում, դեկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 19։40-ի սահմաններում Subaro մակնիշի 79 QP 777 համարանիշի ավտոմեքենան (վարորդ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի բնակիչ 24-ամյա Մորիս Ն.) Արշակունյաց պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel Astra մակնիշի 35 AM 142 համարանիշի ավտոմեքենային (վարորդ Երեւանի բնակիչ, 35-ամյա Կարեն Զ.):
Shamshyan.com-ի փոխանցմամբ, մեքենան բախվելուց հետո առաջ է ընթացել, հարվածել խաչմերուկը կարգավորող լուսակրին եւ տապալել այն։





























