ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ի ժամը 09.30-ի դրությամբ Տիգրանաշենի ոլորաններում, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Ստեփանավան-Ալավերդի, Սարավան-«Զանգեր»  ավտոճանապարհներին եւ Շիրակի մարզում  տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արթիկի եւ Թալինի ճանապարհներին մառախուղ է,  տեսանելիությունը՝  50 մ:

Նույն ժամի դրությամբ,  բքի եւ վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

ՀՀ տրանսպորտի,  կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ հունվարի 4-ին՝ ժամը 9:30-ի Վայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: