Հայաստանում չիր արտադրելն ավելի էժան կլինի, եթե դա արվի կենտրոնացված։ Այս մասին NEWS.am –ի հետ զրույցում ասաց «Չորացված մթերք արտադրողների ասոցիացիայի» նախագահ Սանդրո Աբովյանը։
«Տնտեսությունները փոքր են, այդ պատճառով ինքնարժեքը բարձր է։ Այն իջեցնելու համար պետք է վերամշակել ոչ թե ձեռքով, այլ սարքավորումներով։ Սակայն մենք գրեթե չունենք նման ծավալի արտադրություն։ Այդ պատճառով պետք է ընդհանուր արտադրություն, որը սկզբում անհրաժեշտ կլինի բիզնեսին։ Արտադրանքը էժան կլինի, իսկ դա նշանակում է, որ արտահանել կարելի է ավելի շատ եւ հեշտ»,– ասել է Աբովյանը։
Նման կենտրոն ստեղծելու ծրագիր Ասոցիացիան Կառավարությանը ներկայացրել էր դեռ 2007–ին, հիմա փորձում է համոզել նաեւ նախարարների նոր կաբինետին։





























