Հունվարի 9-ին, ժամը 20.50-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման  կենտրոն է զանգահարել 31-ամյա քաղաքացուհի եւ հայտնել, որ իրեն վրաերթի են ենթարկել եւ տեղափոխում են հիվանդանոց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 22.00-ին հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա, գլխուղեղի տրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել հիշյալ քաղաքացուհին եւ հայտնել, թե ընկերոջ հետ վիճաբանության ժամանակ սայթաքել եւ ընկել է:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 9-ին, ժամը 20.40-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի  Մոլդովական փողոցի թիվ 24 շենքի մոտ վրաերթի է ենթարկել քաղաքացուհուն եւ վնասվածքներով տեղափոխել նրան հիվանդանոց:

Հունվարի 10-ին, ժամը 00.10-ին, վարորդը ներկայացել է ոստիկանություն:

Կատարվում է քննություն: