ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Աստանայում միջսիրիական բանակցությունների պատրաստության եւ Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման հարցով, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Հիմնական ուշադրությունը կենտրոնացվել է Սիրիայում տիրող իրավիճակի վրա։ Առանձնացվել է Ռուսաստանի եւ Թուրքիայի միջնորդությամբ Սիրիայի Արաբական Հանրապետության եւ  չափավոր ընդդիմության միջեւ մարտական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերած պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել Աստանայում միջսիրիական բանակցությունների պատրաստության հարցով»,– ասված է հաղորդագրության մեջ։