Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 11-ին, ժամը 14.00-ին, Երեւան քաղաքի Սեւքարեցի Սաքոյի փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 40-ամյա Տիգրան Ա.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա ս/թ հունվարի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի (մարդուն  առեւանգելը) 1-ին մասի, 137 հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի եւ 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով: