ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հայտարարել է, որ մինչեւ հունվարի վերջը ԵԽԽՎ–ում Ռուսաստանի լիազորությունները չեն հաստատվի, փոխանցում է Gazeta–ն։

«Ես այլ բան կուզեի, սակայն ես հիանալի հասկանում եմ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի դիրքորոշումը»,– ասել է քաղաքական գործիչը։

Նշենք, որ Վոլոդինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը հրաժարվում է մասնակցել ԵԽԽՎ նստաշրջանին, քանի դեռ կազմակերպության կանոնակարգը չի փոխվել։ Ռուսական կողմը պահանջում է բացառել այս կամ այն պատվիրակությանը ձայնից զրկելու հնարավորությունը, ինչը տեղի է ունեցել Ռուսաստանի  հետ։ 2014–ին ռուսական կողմը չի մասնակցում նստաշրջաններին։