Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի կարծիքով Հայաստանի այսօրվա քաղաքական դաշտի հիմնական դերակատարներն ազատ չեն խոստովանելու 25 տարվա ընթացքում վարված քաղաքականության սխալները, որովհետեւ իրենք նախկինում մաս են կազմել այդ քաղաքականության: Այս ամսին այսօր՝ հունվարի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է նա:

«Ես չեմ պատկերացնում, որ օրինակ Սեյրան Օհանյան եւ Վարդան Օսկանյան դաշինքը որեւէ այլընտրանքային կոնցեպտ բերի: Վարդան Օսկանյանը չի կարող հակադրվել Մադրիդյան սկզբունքներին, հանդես գալ ընդդեմ ԵՏՄ-ի եւ այլն: Մի բեւեռ կա, որը ունի պոնտենցիալ՝ «Ելքն» է, որը հետեգայում հնարավոր է, որ կարողանա դրական փոփոխություններ բերել»,-ասաց նա:

Նրա խոսքով, դժվար է ասել, թե ինչպիսի խորհրդարան կլինի ընտրություններից հետո նման ուժերի, բեւեռների ձեւավորման դեպքում:

 «Ասել, թե որեւէ կուսակցություն շանս չունի որեւիցե փոփոխություն իրականացնելու, ձեռնապհ կմնամ: Հնարավոր է գեղեցիկ, գրագետ եւ շատ տարբերվող քարոզարշավով մարդկանց սրտերը շահել, բայց ես ընդդիմությունից լուրջ զարգացումներ չեմ սպասում, որովհետեւ բավարար ակտիվներ չունի: Չեմ կարծում, որ Կարեն Կարապետյանի տեղեկանք ունենալ, չունենալու խնդիրը պատահականություն է, ամեն ինչ լավ է հաշվարկված: Կուզենա՞ր ինքն արդյոք ՀՀԿ կուսակցությունում ոտի տեղ ունենալ, թե ոչ, ամեն ինչ շատ լավ է հաշվարկված»,-ասաց նա: