Հայաստանից դուրս կապերը օգնում են իմ աշխատանքին: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով այն հարցին, թե կարող են իրեն օգնել Ռուսաստանում բազմամյա աշխատանքային կապերը: «Այսպես, թե այնպես, ցանկացած կապ օգնում է: Իսկ արդյոք Ռուսաստանում կապեր ունեմ՝ այո, ունեմ»,- պատասխանեց նա:

Հիշեղցնենք, որ Կարեն Կարապետյանը Հայաստանի վարչապետ է նշանակվել 2016-ի սեպտեմբերի սկզբին: 2001-2010 թվականներին նա զբաղեցրել է «ՀայՌուսգազարդի» գլխավոր տնօրենի պաշտոնը (ներկայումս «Գազպրոմ Հայաստան»): 2011-ի դեկտեմբերին նա նշանակվել է «Գազպրոմի» առաջին փոխնախագահ: 2012-ի նոյեմբերից զբաղեցրել է «Գազպրոմ միջտարածաշրջանային գազ» ընկերության գլխավոր տնօրենի ռազմավարական զարգացման գծով տեղակալի պաշտոնը: