«Ազգային ինքնորոշում» միավորումը խորհրդարանական ընտրություններին ինքնուրույն չի մասնակցի: Այս մասին հունվարի 13-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԻՄ-ի առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Նրա խոսքով՝ այս խորհրդարանական ընտրություններին կարելի մասնակցել միայն դաշինքով: «Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մենք առանձին չենք մասնակցի: Մենք բանակցություններ ենք վարում այն շրջանակների հետ, որոնք մոտ են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին եւ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին, նաեւ համապատասխան փատաթղթեր ենք փոխանակում»,- նշեց Հայրիկյանը՝ հավելելով, որ դաշինքի ձեւավորման դեպքում իրենք կկարողանան խորհրդարանական ընտրություններում ստանալ ձայների մոտ 75-80 տոկոսը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հերթական խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն ընթացիկ տարվա ապրիլի 2-ին:




























