«Նաիրիտ» գործարանը պետք է վերականգնեն մասնավոր ներդրողները, այլ ոչ թե պետությունը։ Այս մասին հունվարի 13-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
Նրա վստահեցմամբ, եթե մասնավոր սեկտորից ինչ–որ մեկն իրատեսական ծրագիր ներկայացնի, այն կքննարկեն։ Իսկ եթե ոչ, ապա պետությունը չի կարող ներդրումներ անել, գումարն էլ դրան չի բավականացնի, իսկ Կառավարությունը բոլորովին այլ խնդիրներ ունի։ «Պետությունը չպետք է միջամտի բիզնեսին։ Հիմա գործարանում աշխատում է լուծարող հանձնաժողովը, որը քննարկում է ֆինանսական հարցերը։ Բայց գործարանի վերագործարկման ցանկացած իրատեսական ծրագիր մենք պատրաստ ենք քննարկել»,– ասել է վարչապետը։




























