2016-2017 թվականներին Հայաստանի պետապարատում պլանավորում են ընդհանուր առմամբ 2900 մարդու կրճատել։ Այս մասին հունվարի 13-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ աշխատակիցների թիվը պետք է 22961–ից կրճատվի մինչեւ 20059, այդ թվում՝ նախարարների եւ գերատեսչությունների աշխատակազմերում՝ 598–ով, (5793 –ից պետք դառնա 5195), իսկ պետական կազմակերպություններում եւ ընկերություններում՝ 2304-ով (17168–ից դառնա 14864)։  Օպտիմալազացման հետեւանքով պետական կառույցներում պլանավորվում է խնայել տարեկան մոտ 5 մլրդ 360 մլն դրամ։ «Շատերը կարող են ուշադրություն դարձնել հարցի սոցիալական կողմին՝ աշխատատեղերի կրճատմանը։ Բայց մյուս կողմից մենք ավելի արդյունավետ պետական ապարատ կունենանք, գործառույթների կրկնությունը կվերանա, իսկ դա նշանակում է, որ պետական մեքենան ավելի արագ կշարժվի»,– ասել է վարչապետը։