Հունվարի 7-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել Բաբաջանյան փողոցի թիվ 1 շենքի մոտ անհայտ անձի կողմից 55-ամյա Էմմա Ք.-ի ձեռքի պայուսակը բացահայտ հափշտակելու մասին, որի մեջ եղել էին հագուստներ եւ անձնագիր:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հունվարի 13-ին պարզվել է, որ այդ կողոպուտը կատարել է մեկ այլ կողոպուտ կատարելու կասկածանքով հունվարի 12-ին բաժին բերման ենթարկված՝ 25-ամյա Անդրանիկ Գ.-ն:
Պարզվել է նաեւ, որ Անդրանիկ Գ.-ն 2016 թ. դեկտեմբերի 28-ին բացահայտ հափշտակել է 60-ամյա Հասմիկ Հ.-ի պայուսակը, որի մեջ եղել էր 50.000 դրամ, բջջային հեռախոս, բնակարանի բանալիներ, անձրեւանոց, անձնագիր, սոց. եւ զեղչի քարտեր:
Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակածը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:





























