Խուլիգանություն կատարելու համար 3 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ Սամվել Անտոնյանը հացադուլ է հայտարարել: NEWS.am-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից տեղեկացրին, որ Սամվել Անտոնյանը հացադուլը հայտարարել է այսօր՝ հունվարի 18-ին, բժիշկների հսկողության տակ է:
Դատապարտյալը հացադուլով բողոքում է պայմանական վաղաժամկետ ազատման դիմումը մերժելու դեմ:





























