Հունվարի 17-ին, ժամը 12.50-ին, ոստիկանության Տավուշի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Ծաղկահովիտ գյուղի ավտոկանգառի հետնամասում զենք-զինամթերք է թողել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային պարկի մեջ, հայտնաբերել է մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան, ինքնաձիգի դատարկ փամփշտատուփ եւ տարբեր տրամաչափի 85 փամփուշտ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: