Երեւանի բնակչուհի, 80-ամյա Ռոզիկը ոստիկանության Արաբկիրի բաժին է ներկայացրել զինամթերք:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ տարեց կինը մասնավորապես կամավոր հանձնել է «ԻԺ 37» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, կարճեցված փողով և խզակոթով ողորկափող որսորդական հրացան, մեկնարկային ատրճանակ, ինքնաշեն ատրճանակ, «Ջ-1» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, «ԶԴՊ» գրառմամբ արկ, ինքնաձիգի 2 դատարկ պահունակ և տարբեր մմ տրամաչափի 96 փամփուշտ:



























