«Նուբարաշեն» ՔԿՀ-ն գերծանրաբեռնված է: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը: Նա նշեց, որ քրեակատարողական հիմնարկի՝ 8 հոգու համար նախատեսված խցերում կա 10 դատապարտյալ, որոնք հերթափոխով են քնում:

«Դատապատյալների թվից քիչ են մահճակալները, բայց դատապարտյալները խնդրու են, որ չբարձրաձայնենք այս խնդիրը, որովհետեւ, եթե մահճակալ ավելացվի, իրենց տեղաշարժման համար տարածք չի մնա:  Այս ՔԿՀ-ում անվտանգության խնդիր եւս արձանագրվել է, սահմանազանցում, ոչ իրավաչափ մոտեցում է տեղի ունեցել դատապարտյալների նկատմամբ՝ դատապարտյալներին ծեծի էին ենթարկել, հաղորդում է ինք տվել, սակայն, գործը կարճվեց»,-ասաց փաստաբանը:

Փաստաբան Արա Ղարագյոզյան եւս նշեց, որ  ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբը այցելություն է կազմակերպել «Նուբարաշեն» ՔԿՀ եւ արձանագրել խախտումներ՝ կապված գերծանրաբեռնվածության, խցերի անմխիթար վիճակի հետ կապված:

«Առաջին հարկում խցային պայմանները մտահոգիչ են, 9 անձ կար այդ  խցերից երրորդում, բայց 7 անձի համար է նախատեսված այն: Բարձրաձայնել ենք, ՔԿ-ից խոստացել են, որ աշխատանքներ են տարվում առաջին հարկի խցերը կփակվեն»:

Բացի այդ փաստաբանը նշեց, որ խտրական մոտեցում է ցուցաբերվում  «Նուբարաշեն» ՔԿՀ-ի միասեռական դատապարտյալների հետ. «Մեկուսացված են, նրանց նկատմամաբ կա խտրական վերաբերմունք կալանավորվածների եւ աշխատակիցների կողմից: Նվաստացուցիչ աշխատանքները միայն նրանց են անել տալիս, օրինակ զուգարան մաքրելը»,-ասաց նա՝ նշելով, որ մտահոգիչ է նաեւ թմրամոլ դատապարտյալների վիճակը, որոնք բենզին են ներարկել եւ այժմ առողջական խնդիրներ ունեն:

«Թմրանյութ, բենզին օգտագործողների ոսկորները փտում են, սակայն, միայն ստոմատոլոգիական միջամտություն են կարողանում ՔԿՀ-ում  ցուցաբերել, այլ բուժօգնություն չկա, որն էլ նշանակում է, որ խոշտանգում է  տեղի ուեննում նրանց նկատամամբ»,-ասաց նա:

Մինչ դեռ ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության կազմ-վերլուծական եւ  միջազգային համագործակցության բաժնի պետ  Հայկ Քոչինյանը հակադարձեց փաստաբաններիբերձրաձայանծ խնդիրներին՝ նշելով, որ մատնանշված խնդիրներից շատերը հին ե եւ արդեն լուծված: Նրա խոսքով, «Որեւէ ՔԿՀ-ում գերծանրաբեռբնվածություն չկա: Չկա որեւէ դեպք, երբ դիտորդական խումբը արձանագրել է, որ որեւէ խցում նախատեսվածից շատ կալանվորներ կան:

Նուբարաշենի առաջին հարկում խուց այլեւս չկա, որտեղ դատապարտյալներ են պահվում եւ ճիշտ չէ, երբ 6 ամիս առաջ կատարած ուսումնասիրությունների արդյուքնները ներակյացվում են որպես փաստ»: