Աստանայում Դամասկոսի պատվիրակությունը՝ ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ Ջաաֆարիի ղեկավարությամբ, լքել է  այն հյուրանոցը, որտեղ սիրիական կարգավորման շուրջ բանակցություններ էին ընթանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Պատվիրակության ներկայացուցիչները չեն ճշգրտել՝ արդյոք ընդդիմության պատվիրակության մասնակցությամբ այսօրվա բանակցությունները ավարտվել են, թե ընդմիջում է հայտարարվել։ Բանակցությունների մյուս մասնակիցները մնացել են հյուրանոցում, հայտնում է գործակալության թղթակիցը։