Հունվարի 23-ին, ժամը 22.30-ին, Երեւանի Դավիթ Անհաղթի եւ Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21214» (վարորդ 25-ամյա Ռուբիկ Մ.) եւ «Աուդի» (վարորդ Արեմ Մ.) մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով վարորդները, «Աուդի»-ի եւ «ՎԱԶ-21214»-ի 2-ական ուղեւորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Ռուբիկ Մ.-ն եւ Արեն Մ.-ի ուղեւորներ՝ 8-ամյա Արես Ն.-ն, 15-ամյա Էլեն Բ.-ն, 37-ամյա Սեդա Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Ռուբիկ Մ-ի ուղեւորներ՝ 3-ամյա Ռոբերտ Մ.-ն ու 32-ամյա Մանե Ա.-ն,  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։