ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման եւ նրա կին Միշելը ժամանել են բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնին պատկանող հանգստավայր, հայտնում է Daily Mail–ը։
Նախկին առաջին տիկինը Բրիտանական Վիրջինյան կղզիներ է ժամանել բիզնեսմենի անձնական օդանավով։ Եղել է Բարաք Օբաման այդ օդանավում, թե նա առանձին է ժամանել, չի հաղորդվում։ Ժամանելուց հետո ամուսինները մեկնել էր Նեկեր կղզի, որտեղ գտնվում է բիզնեսմենի հանգստավայրը։
Այցի մասին պաշտոնական տեղեկություններ չկան։ Հայտնի չէ նաեւ, թե նախկին նախագահն ու նրա կինը հանդիպելու են արդյոք բիզնեսմենի հետ։





























