WauchulaGhost ցանցահենը, որը հայտնի է Twitter–ում «Իսլամական պետության» համախոհների 500 հաշիվները կոտրելու շնորհիվ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խորհուրդ է տվել հնարավորինս արագ փոխել իր հաշվի անվտանգության կարգավորիչները՝ այն կոտրելու վտանգից խուսափելու համար, հայտնում է CNN–ը։

Հաքերի խոսքով՝ նախագահի @POTUS,  առաջին տիկնոջ  @FLOTUS  եւ փոխնախագահի @VP էջերը խոցելի են ցանցահենային հարձակումների առաջ, քանի որ դրանցում բացակայում է անվտանգության բազային կարգավորիչը, որը պահանջում է հեռախոսահամարն ու էլեկտրոնային փոստը ծածկագիրը փոխելու  համար։

Քանի որ այդ կարգավորիչը միացված չէ, ցանկացած օգտատեր կարող է սեղմել մոռացել եմ գաղտնաբառը, գրել իր հաշիվներից մեկի անունն ու տեսնել մասամբ կոդավորված էլեկտրոնային փոստի հասցեն, որի վրա ուղարկվելու է գաղտնաբառի վերականգնման հղումը։ Այդպես հաքերը կարող է կոտրել էլեկտրոնային հասցեն։