Գյումրիում 23-ամյա կինը ինքնասպանության փորձ է կատարել: NEWS.am-ի հետ զրույցում  Գյումրիի բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Նարեկ Կիրակոսյանը հայտնեց, որ հունվարի 24-ի լույս 25-ի գիշերն իրենց մոտ է տեղափոխվել 23-ամյա Թ.Կ.-ն, որի մոտ ախտորոշվել է դեղորայքային գերդոզավորում:

Պարզվել է, որ կինը փորձել է ինքնասպանություն գործել 40 հատ «Դիմեդրոլ» տեսակի դեղահաբ խմելով, ինչի մասին վկայել են նաեւ կլինիկական արտաքին տվյալները: 

Նարեկ Կիրակոսյանի խոսքով, կնոջ վիճակն արդեն լավ է, նա դուրս է գրվել հիվանդանոցից: