Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հրամանագրով Առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարարությունը բաժանվել է Առողջապահության եւ Բնակչության աշխատանքի պաշտպանության նախարարությունների, հայտնում է Tengrinews-ը 

Հրամանագրում նշված է, որ դա կատարվել է «պետական կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով»:

Նազարբաեւն իր հրամանագրով որոշ գերատեսչությունների նոր գործառույթներ է վերապահել: Ներդրումների եւ զարգացման նախարարությունը «պատասխանատու է արտահանման առաջընթացի համար, իսկ տուրիստական ոլորտում նրա գործառույթները եւ իրավասությունները փոխանցվել են Մշակույթի եւ սպորտի նախարարությանը»:

Վերակազմավորվել է նաեւ Ազգային տնտեսության նախարարությունը՝ նրա «բնակչության սանիտարահամաճարակային բարենպաստության ոլորտում պետական քաղաքականության իրականացման գործառույթներն ու իրավասությունները փոխանցելով Առողջապահության նախարարությանը: Ազգային տնտեսության նախարարության էլեկտրամատակարարաման եւ ջերմամատակարարման ոլորտում պետական քաղաքականութան ձեւավորման եւ իրականացման հարցերի գործառույթներն ու իրավասությունները՝ Էներգետիկայի նախարարությանը, իսկ ճարտարապետության, քաղաքաշինության, շինարարության, բնակարանային հարաբերությունների, ջրամատակարարման, ջրահեռացման, կոմունալ տնտեսությունների եւ կոմունալ թափոնների շրջանառության (բացառությամբ կենցաղային կոշտ թափոններից) գործառույթները եւ իրվասությունները՝ Ներդրումների եւ զարգացման նախարարությանը: