«Երդմնակալության օրը Դոնալդ Թրամփն ու նրա կինը սեւեռուն ուշադրության կենտրոնում էին»,- գրում է Independent–ը։ Շատ դիտորդներ նկատել էին այդ զույգի սառը հարաբերությունները, մանավանդ Բարաք ու Միշել Օբամա զույգի համեմատ»։
«Մելանիան օբյեկտ է Թրամփի համար,- ասել է Սյուզեն Կոնստանտինը, մարմնի լեզվի փորձագետը, որն աշխատել է ամերիկյան նախարարությունների ու առաջատար փաստաբանների հետ,- Ես այդ հարաբերություններում ոչ մի ջերմություն կամ իսկական սեր, կամ կարեկցանք չեմ տեսնում»։
«Հետաքրքիր է, որ Թրամփը դուրս էր եկել մեքենայից ու աստիճաններով ընդառաջ գնացել Օբամայի ձեռքը սեղմելու՝ փոխանակ կնոջն օգներ դուրս գալ մեքենայից, սպասեր նրան, կամ գոնե շրջվեր նայեր նրան»,- նկատել է Փեթի Վուդը, մարմնի լեզվի մեկ այլ մասնագետ։
Երկուշաբթի, հիշեցնում է հեղինակը, Թրամփը նորից ներդրել է «Մեխիկոյի քաղաքականությունը», որը արգելում է արտասահմանում աբորտների հետ կապված գործունեության ֆինանսավորումը։ Ցուցարարները դա անվանել են հարված կանանց առողջությանը։ «Շատ մեկնաբաններ վախենում են, որ եթե Թամփը ցածր է գնահատում իր կնոջը, ոչինչ նրան չի խանգարի ներդնել քաղաքականություն, որը վնասակար է կանանց համար»,- ամփոփում է հեղինակը։




























